Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Փաշինյանը լուսանկարվել է Су-31CM կործանիչի օդաչուի խցիկում

Փաշինյանը լուսանկարվել է Су-31CM կործանիչի օդաչուի խցիկում
18.06.2018 | 10:13

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կիրակի օրը լուսանկար է տեղադրել Ֆեյսբուքի իր էջում, որտեղ նստած է ռուսական Су-31CM կործանիչի օդաչուի խցիկում: Լուսանկարի վերևում Փաշինյանը գրել է. «ՍՈՒ-31CM. աշխարհի լավագույն կործանիչներից մեկի օդաչուի խցիկում եմ։ Արդեն Երևանում եմ»:

Դիտվել է՝ 3699

Մեկնաբանություններ